01 04 2022

Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ. Կարեն Վրթանեսյան

Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ. Կարեն Վրթանեսյան

Այս հարցը շատ եք լսել. «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ, տեղեկատվական անվտագության փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին հայացքից կարող է թվալ, թե ճիշտ հարց է։ Բայց մի շատ կարևոր նրբություն կա, որը հարցի այսպիսի ձևակերպմամբ չի զգացվում։ Փորձեք լրացնել հարցը և խնդիրը միանգամից պարզ կդառնա.

• «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնում»։

թե՞.

• «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն օկուպացիոն վարչակարգի ղեկավարի պաշտոնում»։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չէ։ Նա ՀՀ վարչապետի կաբինետում նստած, ՀՀ վարչապետի աշխատավարձ ստացող, ՀՀ վարչապետի կոշիկներով... հակահայաստանյան օկուպացիոն վարչակարգի ղեկավար է։ Իլհամ Ալիևի և Էրդողանի փաստաբանն է ու կամակատարը։

Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի իրական վարչապետ՝ պաշտոնյա, որը կատարի հայկական պետության ղեկավարի պարտականությունները։

Հին ժամանակների իներցիայով մենք շարունակում ենք հավատալ կաբինետների դռներին գրածին, բայց այդ կաբինետներում վաղուց արդեն ՀՀ պաշտոնյաներ չեն, այլ թշնամական օկուպացիոն վարչակարգի ծառայողներ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ