Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։
Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար:
Աստված պահապան լինի բոլորիս», - գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը