Հարավային Օսիան մոտ ժամանակներս ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվե կանցկացնի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Ալան Թադտաեւը։
«Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանին միանալու մասին իր կարծիքը կհայտնի մոտ ապագայում կայանալիք հանրաքվեի ժամանակ։ Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը։ Դրա համար իրավական որեւէ խոչընդոտ չկա։ Այսօր գլխավորը հանրաքվե անցկացնելն է եւ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելը»,- ասել է Թադտաեւը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը