Ընտրախախտումներ, իհարկե, կարող են ցանկացած փուլում էլ կատարվել, ի հայտ գալ և այլն, սակայն իրավունքի պահանջն է, որ այդ ամենը պետք է արձանագրել, համապատասխան դիմումներ ներկայացնել հանձնաժողովնրին: Իսկ Վեդի խոշորացված համայնքի հետ կապված ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ չեն ստացվել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քվեարկության օրը մենք հետևել ենք ԶԼՄ հաղորդումներին, որոնք այդ օրն իրենց աշխատանքն էին իրականացնում տեղամասային կենտրոններում և հրապարակած ցանկացած նյութի հետ կապված շատ օպերատիվ կարգով եղել է արձագանք»:
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որով ցանկանում են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին զրկել քաղաքապետի պաշտոնից, Տիգրան Մուկուչյանը դրան չցանկացավ անդրադառնալ:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը