Արցախի անվտանգությունը այժմ ապահովում են ռուս խաղաղպահները, բայց պետք է հասկանալ, որ կլասիկ խաղաղապահ ուժերը չեն կարող և իրավունք չունեն ինչ-որ ռազմական գործողությունների մեջ մտնեն։ Այս մասին «Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը:
«ՀՀ-ն հիմա Արցախի հարցերով այլևս չի զբաղվում, ես չեմ տեսնում ինչ-որ գործողություններ, որոնք կարող են ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, և իմ կարծիքով ինչ տեսանք վերջին շաբաթում դա Արցախում հայաթափության առաջին քայլերն են և մենք կարող ենք կորցնել Արցախը»,-ասաց Խաչիկյանը։
Միջազգայանգետի խոսքով, հակառակորդը օգտվում է հանգամանքից, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը