30 03 2022

ՀՀ-ն պետք է դառնա մեր բոլորիս կուսակցությունը․ Ռուբեն Կարապետյան



Եթե մենք մեր Երրրորդ հանարապետության հաջողությունների և անհաջողությունների դասերը չքաղենք, մենք չենք կարող շարժվել առաջ։ Եվ համազգային կամուրջները կառուցելու հարցը մեզ համար այս պահին շատ կարևոր է։ Այս մասին Հայկական օրակարգ. ներքին համերաշխություն, համահայկական ռեսուրս» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։

«Չունենք համազգային պետություն։ Մեզ չի հաջողվել կառուցել այնպիսի ՀՀ, որը կդառնա բոլոր հայության և ազգը համախմբող մի առանցք։ Սրա համար կային և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Ամեն ինչը չի հայկական, որի ազգանունն ավարտվում է յան-ով և ապրում է ՀՀ-ում»,- նշում է դիվանագետը։

Որպես լուծում Կարապետյանը առաջարկում է․

«Պետք է ՀՀ-ն և հայությունը համախմբել Հայաստան + հայություն, պետք է ստեղծել այդպիսի համակարգ։ Հայաստանի Հանարապետությունը պետք է դառնա մեր բոլորիս կուսակցությունը, քանի որ այս բաժանվածությունները մեր տունը քանդել են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ