Իմ պայքարը քաղաքականության համար չէ։ Անկախ ամեն ինչից մեր պայքարը շարունակվելու է։ Այս մասին Գորիսում դատարանի բակում լրագրողներին ասաց քիչ առաջ ազատ արձակված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Ապրելու բարոյական իրավունքն էլ չենք ունենա, եթե մոռանանք մեր հողերի համար կյանք տված հայրենակիցներին։ Ոչ միայն պետք է հիշենք 44-օրյա պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլև հազարամյակաների ընթացքում մեր հողերի պահպանման համար կյանք տված մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նրանք չէ՞ին ուզում ապրել։ Հայրենիքը վեր է բոլորից։ Բայց պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր՝ արտաքին»,-ասաց նա։
Առուշանյանի խոսքով, անկախ նրանից նա քաղաքապետ է, թե՝ ոչ, շարունակելու է Գորիսը շենացնել։
«Շարունակելու ենք նույն ձև շենացնել Գորիսը»,-ասաց Առուշանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը