Իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պարզաբանում է պահանջում ռուս դաշնակցից: Որպես կանոն բանից անտեղյակ պատգամավորն Արցախում երեկվանից վերսկսված պատերազմի հետևանքների մասին կցկտուր է խոսել, այդ թվում՝ զոհերի մասին չհիշատակելով, ու թշնամու գրաված դիրքի մասին ինֆորմացիան առանց կոնկրետացնելու մատուցելով, բայց նա այս ամենի համար անուղղակիորեն մեղադրում է ՌԴ-ին:
Այսպիսի հայտարարություն է նա արեկ այսօր ԱԺ-ում․ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - ասել է Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել է մի շարք դիրքեր։ Նրա խոսքով՝ Արցախի տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը