Ստեփան Դանիելյանը գրում է.
Երբ կառավարությունը խաբում է սեփական հանրությանը
Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի կառավարությանը հետևյալ կոչն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը, հիստերիայի պատճառներ չկան։ Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով թեման»
Սա պետք է հետևյալ կերպ «թարգմանել», Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի ՊՆ-ի հետ, ստեղծված հատուկ կապի միջոցով, համաձայնեցված գործողություններ է կատարում «տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը» ու Հայաստանի կառավարությունն «միջազգային հանրությանն», իսկ իրականում Հայաստանի հանրության մոտ «հիստերիա» է անում, այդ փաստը թաքցնելու համար:
Այսինքն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հայաստանի կառավարությունը Հայաստանի հանրությանը ապակողմնորոշում է, թագցնելու համար, որ այդ քայլերը փոխհամաձայնեցված են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը