Հայկական համապատասխան ստորաբաժանումները Քարագլխի բարձունքին հասել են շատ ավելի արագ, քան ադրբեջանական ստորաբաժանումները, և Ադրբեջանին չի հաջողվել բարձունքում դիրքավորվել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս պահին Ադրբեջանը փորձում ամրանալ Փառուխի, դրա հարակից հատվածներում և Քարագլխի ճանապարհի այն տեղանքում, որտեղ կարողացել է հասնել: Իմ տեղեկություններով նաև կար որոշակի ինժեներական տեխնիկա, որը տեղում աշխատում է, և ադրբեջանցիները փորձում են նաև տեղում ամրանալ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը