«Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը:
«Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։
Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում», - գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը