24 03 2022

Փաշինյանն ասում է՝ ավելի հեշտ է իրավապահների աշխատավարձերը բարձրացնելը, քան՝ կենսաթոշակ



Մենք գիտենք, որ ՀՀ-ում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհը  գտնվում է նույն վիճակում և աշխարհը գնաճի աննախադեպ փուլում է: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է շատ ու շատ երկրների համեմատ»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ 2019 թվականին, երբ  աշխարհում սննդամթերքի գները աճում էին, ՀՀ-ն աշխարհի եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում։

ՓԱշինյանի խոսքով, ՀՀ-ն ներմուծումների և արտահանումների մասով ազատ երկիր է և ՀՀ-ում անգամ մի շարք ապրանքների էժանացում է տեղի ունենում։

«Հույս ունեմ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,- նշեց վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ