Կարծում եմ, որ ձեր հարցի հասցեատերը երևի արդարադատության նախարարը պետք է լիներ: Ենթադրել կարող եմ, որ բոլոր այն ընթացակարգերով, որոնք սահմանված են: Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգմավոր Աղվան Վարդանյանի հարցին:
«Դուք Արմենպրեսին մարտի 15-ին տված հարցազրույցում ասել եք. «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանների շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների»: Ադրբեջանի առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը: Այս պահին ձեր որոշ մեղմ ասած՝ խնդրահարույց ձևակերպումներին չեմ անդրադառնա: Տեսականորեն պատկերացնենք՝ բանակցությունները այս կամ այն ձևաչափով ընթացել են, միջպետական պայմանագիրը ձևակերպվել է իբրև փաստաթուղթ: Ձեր տեսակետն եմ ուզում իմանալ՝ այդ փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը