22 03 2022

Փաստորեն, լիքը և օրակարգով ընդդիմություն լինելու համար պետք է Նիկոլ Փաշինյանի հետ թաքուն կոֆե խմել․ Ագնեսա Խամոյան

Փաստորեն, լիքը և օրակարգով ընդդիմություն լինելու համար պետք է Նիկոլ Փաշինյանի հետ թաքուն կոֆե խմել․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերնագիր եմ կարդում՝ «Այսքան դատարկ եւ անօրակարգ ընդդիմություն Հայաստանը երբեք չի ունեցել․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գեւորգ Գորգիսյան»։ Փաստորեն, լիքը եւ օրակարգով ընդդիմություն լինելու համար պետք է Նիկոլ Փաշինյանի հետ թաքուն կոֆե խմել, միասնական ուժերով հասարակությանը հիմարացնելու հանցավոր համաձայնության գալ, հետո քցվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններում, հետո նշանակվել դեսպան, իշխանություններին սպասարկող կցորդ կուսակցություն պահել, գնալ Հ1 ու օգտվելով Ազգային հերոսի ազգանունից, իշխանության քարոզչական պասով փորձել նորից հիմարացնել հասարակությանը։ Մարդ, որ քաղաքապետի ընտրություններում սեփական քաղաքում անգամ մի քանի ձայն չի կարողանում հավաքել, բարոյական իրավունք ունի՞ խոսել շուրջ 270 հազարի ընտրության մասին։
Առաջարկում եմ դիտեք 2021թ ապրիլի 1-ի հարցազրույցի այս կտորը։
Հարց- Դուք չնայած միշտ քցվել եք Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց հույսը չեք կորցրել։
Պատասխան-Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է․․․
Այսքանով, ֆեյք կուսակցության անդամների եւ իրենց՝ հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի հայտարարությունների մեկնաբանությունը համարում եմ ավարտված. մեր էներգիան ձեզ վրա ծախսելու շռայլություն չունենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ