«Եթե Հայաստանը նախապես իր պայմաններն Ադրբեջանին հնչեցնի, այդպես կօգնի մեր դեմ հակափաստարկներ հավաքագրել և գործել, ինչը սխալ է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, մինչ օրս գազ չլինելու հանգամանքին և վարչապետի կողմից այդ գործողությունններին գնահատական չհնչեցնելու հանգամանքին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը չի կարող Ադրբեջանին արգելել սադրանքներ, լավածություն անել, պիտի դիմագրավելու ճանապարհը գտնենք։
«Փաշինյանը ճիշտ է անում, որ Արցախի իրավիճակը չի գնահատում, ամեն մի խոսք կարող է նոր հակադրություն ծնել, մեր նպատակը հաթաթա տալը չէ»,-ասաց Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը