«Մենք այսօր երկու հակառակ, իրարամերժ իրականությունների կիզակետում ենք: Մի կողմում Հավերժական Հայաստանն է․ հանուն այդ Հայաստանի անձնազոհությամբ դարեդար ճանապարհ հարթածների ժառանգությունն է և հերոսական հայ ժողովուրդը՝ իր անցյալի ու ապագայի հաղթանակներով, իսկ մյուսում` հակաՀայաստանն է, որը միայն մեկ օրակարգ ունի. ինքնապահպանվել` սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Շարունակելով խոսքը նա նշեց․
« Թույլ չե´նք տալու, որ հայ մարդուց իր նախնիների սրբազան զոհողությամբ վաստակած արժանապատվությունը խլեն և պարտություն պարտադրեն։ Որովհետև հանուն Հավերժական Հայաստանի սերունդները պայքար ու ջանք են դրել, արյուն ու կյանք են դրել դարերով: Մեր Արցախ-Հայրենիքի 75%-ն օկուպացված է, ով այլ կարծիք ունի կա՛մ ծագմամբ թուրք է կա՛մ կոլաբորացիոնիստ: Մենք այլընտրանք չունե՛նք․ պիտի ապրենք ա՛յս տարածաշրջանում՝ մեր պատմական ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը