Հասարակության մեջ ներարկել Արցախի նկատմամբ օտարացման, անտարբերության այդ մոտեցումը, որպեսզի հետագայում իրենց գլխավոր խնդիրները լուծելիս Հայաստանում ունենան դիմադրության շատ ավելի նվազագույն մակարդակ: «Խաղաղություն` պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արամ Աբրահամյանը:
«Դրանք կարող են սկսել Արցախ այցերի բացակայությունից, վերջացրած իշխանությունը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններով, որոնք ըստ էության, հնչեցվում են ցույց տալու համար, որ իրականանության մեջ իրենք ոչ միայն հրաժարվել են Արցախի հետ կապված հարցին, այլ Արցախի հարցը կամ դրա լուծումը պատկերացնում են մոտավորապես այնպես, ինչպես ներկայացվում է Ադրբեջանում պաշտոնական մակարդակում: Այսինքն այն հայտարաւթյունները, որոնք վերաբերում են Արցախը, Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայամաններում, Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում քննարկելի դարձնելու այս օրակարգերին, բնականաբար դրանք ոչ միայն սայթաքումներ չեն լեզվի, դրանք ոչ միայն պատահականություններ չեն, այլ դրանք այսօր այս իշխանության որդեգրած քաղաքականության մի մասն են կազմում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը