22 03 2022

Գուցե հոդվածը սահմանափակենք միայն օտարերկրյա պաշտոնատար անձանցով․ ՔՊ-ականի առաջարկը



Վերջին շրջանում արտերկրից շատ հաճախ արտերկրից հնչում են սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Դրա համար նախագծի քննարկման ժամանակ առաջարկ եմ հնչեցրել գուցե հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցով, գուցե պետության գլուխներով և տեղափոխենք այլ գլուխ։ ԱԺ-ում Արամ Վարդևանյանին դիմելով ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։

«Սահմանափակվել բացառապես արտաքին աշխարհի սպառնալիքներով ևս ճիշտ չէ, այլ հարց է՝ ՀՀ-ում այս հոդվածը չպետք է ունենա շահառու, բայց մյուս կողմից քրօրենսգրքի նպատակներից մեկը կանխարգելումն է։ Սա կկանխի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ նման դիսկուրսը»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ