21 03 2022

Պետք է դիմել այն քայլերին, որ դիմել է նիկոլը, անգամ՝ ռազմավարական օբյեկտներ գրավելուն․ քաղաքագետ



Ընդդիմությանը,  քաղաքական  մեծամասնությունը՝ ի դեմս իր առաջնորդի, հենց սկզբից դիտել է թշնամի իրեն։ Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր, եթե նախընտրական փուլում, երբ 680 հազար ընտրողներից մեկը հրճվանքով  հարցրեց ի՞նչ եք անելու ընդդիմության հետ, նա սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, և հետևողականորեն, ամենօրյա ռեժիմով իրականացնում է այն՝ հենց այս ամբիոնից։ Երբ գումարվեց այս խորհրդարանի առաջին նիստը ինձ թվում է համարժեք պատասխան պետք է ստանար խուլիգանը, չստացավ, ոգևորվեց։ Դեռ այդ հայհոյանքի հոտը գալիս է այստեղից»,-ԱԺ-ում հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղաքագետ  Ռուբեն Հակոբյանը։

Այնուհետև խոսքն ուղղելով ընդդիմությանը Ռուբեն Հակոբյանը նշեց․

 « Կամ պետք է արմատապես փոխեք ձեր մոտեցումը, կամ պետք է բոլորդ հանձնեք մանդատները։ Այս ամբիոնը պետք է ուժ տա ժողովրդին։ Ձեր ցանկացած խոսք ուշադիր լսում է ժողովուրդը։Պրոֆեսիոնալ  անբարո ստախոսի հետ գործ ունեք, ի՞նչ հարցուպատասխան, ի՞նչ նախագիծ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով , որ օրակարգը պետք է լինի չարիքից ազատվելը և դա փողոցը պետք է անի։

«Պետք է վերջ տալ սեղանի շուրջ նստելու և տակից իրար ոտքերով խփելու քաղաքականությանը։ Անկեղծորեն, մեկ հարց պետք է լինի, պետք է վռնդել այս իշխանությանը և վերջ։ Վստահ եմ, որ առաջիկայում ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալ»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

Մանրամասան՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ