ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահի լիրազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հայտարարագրում։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը ս․թ․ մարտի 3-ին խորհրդարանի կողմից երկրորդ փուլով ընտրվեց ՀՀ նախագահ։ Նա ստացավ ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 կողմ ձայն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը