ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից:
Նորայր Սամվելի Հարությունյան
Նորայր Սամվելի Հարությունյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևան քաղաքում:
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
Աշխատանքային գործունեություն
2009-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ
2019-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ
2020թ. մարտ-սեպտեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
2020-2021թթ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
2022թ. հունվարի 5-ից - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Հովհաննես Հարությունի Չալաբյան
Հովհաննես Հարությունի Չալաբյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 2-ին, Աշտարակ քաղաքում:
2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2011-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի, ապա՝ նույն բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդկանց առևտրի /թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)
2019-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)
2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ
2022թ. հունվարի 10-ից - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը