14 01 2022

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին  նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից:

Մինչ նոր նշանակումը Վ.Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ