13 01 2022

Արարատի մարզում իշխանությունը կփոխվի բդեշխական օրենքներով՝ հորից որդուն

Արարատի մարզում իշխանությունը կփոխվի բդեշխական օրենքներով՝ հորից որդուն

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը  կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

Չզեկուցվող հարցերի շարքում  է նաեւ նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը: 

Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական   էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ