13 10 2021

Լուրը, թե ՊԲ-ն կրակ է բացել ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա, ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

Լուրը, թե ՊԲ-ն կրակ է բացել ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա, ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ