13 07 2021

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝  հուլիսի 13-ին,  ստորագրել է մի շարք օրենքներ։ Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, Արմեն Սարգսյանը ստորագրել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, ինչպես նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ