Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը