26 01 2021

Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակել

Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Հիշեցնենք, որ Ծովինար Սողոմոնյանը 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2014 թվականից աշխատում է կառավարության աշխատակազմում՝զբաղեցնելով նախ ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի, իսկ 2017 թվականից վարչության պետի պաշտոնը:

2017թ. մայիսի 6-ից եղել ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար, 2017-2018թթ․՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, իսկ 2018թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ