Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- գրված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը