04 01 2021

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ Մայիլյանն ազատվել էր ԱԳ նախարարի պաշտոնից, նրան փոխարինել է Դավիթ Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ