22 11 2020

Արմեն Սարգսյանը ցավակցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և այցելել նրան. News.am

Արմեն Սարգսյանը ցավակցել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և այցելել նրան. News.am

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն  պաշտոնապես է  ցավակցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ, այլ այցելել է Սերժ Սարգսյանին և  անձամբ փոխանցել իր և տիկին Նունե Սարգսյանի խորին ցավակցությունները։ Այս մասին ի պատասխան Nesw.am-ի հարցման, հայտնել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչությունից  փոխանցել են նաև պաշտոնական ցավակցության տեքստը, որում ասվում է․

«Մեծարգո պարոն Նախագահ,

ընդունեք խնդրեմ իմ և Նունեի խորին ցավակցությունները  Ձեր սիրելի տիկնոջ՝ Ռիտա  Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Տիկին Ռիտան վառ ու լուսավոր անհատականություն էր, ջերմ ու անմիջական։ Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ։ Այս ծանր պահին Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք համբերություն ու տոկունություն։ Ամուր եղեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ