02 11 2020

Արցախի էկոնոմիկայի նախարարը և ՀԾ և տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահն ազատվել են պաշտոնից

Արցախի էկոնոմիկայի նախարարը և ՀԾ և տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահն ազատվել են պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ