30 10 2020

Արցախի ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում

Արցախի ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պետական պարգեւներով ու մեդալներով պարգեւատրվել են համակարգի մի խումբ աշխատակիցներ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ