25 10 2020

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի համայնքների և Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի համայնքների և Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:

Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայ խաղաղ բնակավայրերը, այլեւ այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

Նշված բնակավայրերում ռազմական որեւէ օբյեկտ չկա:

Քաղաքացիական շրջանում կորուստներ եւ տուժածներ չունենք»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ