21 10 2020

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները՝ ըստ օրերի

Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները՝ ըստ օրերի

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները՝ ըստ օրերի։  Արցախի տեղեկատվական շտաբը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 6459 կորուստ։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ