16 10 2020

Հաջողվել է հետ շպրտել հակառակորդին, ադրբեջանական կողմը չի կարողացել գրավել ոչ մի դիրք․ ՊՆ



Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսում և հարավում երկար հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվում են նաև օդուժ ու ԱԹՍ-ներ, անցել է լայնածավալ հարձակման: Այս մասին ասուլիսին նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո ՀՀ զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել նրանց, ադրբեջանական կողմը չի կարողացել գրավել ոչ մի դիրք։

Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: Մինչ այս պահը ընթանում են ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ: 

Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է որոշակի թռիչքներ, հասցրել են մարտական հարվածներ, մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր, դրանք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացվեն»,-նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ