ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մասնակցել է զոհված զինվոր, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
«Այսօր՝ մասնակցեցի զոհված զինվորի շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:
Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:
Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը