Վաղ առավոտից Արցախի գրեթե ողջ երկայնքով Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական գորոծղություններ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վիճակը թեժ է եղել հատկապես հյուսիսային ուղղությամբ:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում մեզ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ կորուստներ պատճառելով: Հարձակողական գործողությունները կասեցվել են:
«Հակառակորդն էական առաջխաղացում չունի, չնայած՝ վերջին օրերին նրանք որդեգրել են հետախուզադիվերսիոն գոծողություններով մերձճակատային տարբեր բնակավայրեր արագ ներթափացելու քաղաքականություն. դրոշներ պարզելով շենքերի վրա՝ նկարվում են, առաջին հերթին հոգեբանորեն ազդեցություն թողնելով իրենց հասարակության վրա»:
Հովհաննիսյանի խոսքով՝ շուրջ 15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջախաղացում ապահոված հակառակորդի 3-4 բանակային կորպուսները գովելու բան չունեն:
ՊՆ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ կորուստների թվական տվյալները կներկայացվեն վաղը:
Նա նաև նշեց՝ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են Հադրութ, նրանց դեմ մեր զինված ուժերը պայքարում են։
«Տեղանքն անտառային, լեռնային է, և չի բացառվում նման դիվերսիոն խմբերի հաճախակի ներթափանցումը Հադրութ և շրջակա վայրեր»:
Խոսելով ԱԹՍ-ների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ աշխարհում ոչ մեկին չի հաջողվել դրանց դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի.
«ԱԹՍ-ների դեմ ոսկե լուծում չկա, կոմպլեքս լուծումների ընդհանրություն պետք է կիրառվի՝ խոցող, հայտնաբերող, պայքարող, ճնշող միջոցառումների ընդհանրություն: Ժամանակակից պատերազմների ընթացքում ԱԹՍ-ներն ամենագլխացավանք ներկայացնող զինատեսակներից են»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը