04 09 2020

ՀՀ նախագահի օգնականի մեկնաբանությունը Լիլիթ Մակունցի հայտարարությանը

ՀՀ նախագահի օգնականի մեկնաբանությունը Լիլիթ Մակունցի հայտարարությանը

News.am-ը գրում է․ «Սահմանված ժամկետում Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը. այլ մեկնաբանություն չունենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե իրենց խմբակցությունը չգիտի, թե  ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունը:

«Այնուամենայնիվ, մենք կսլենք թեկնածուին, եւ ըստ այդմ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահ»,- նշել էր Մակունցը:

Հիշեցնենք, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանը նախկինում էլ էր առաջադրել, բայց 2019թ․-ի մայիսի 29-ին ԱԺ-ն  30 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրեց Արթուր Վաղարշյանին՝ ՍԴ դատավորի պաշտոնում։ ՇՀատկանշական է, որ հիմա ՍԴ դատավորի երեք թեկնածուներից երկուսի հետ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է, իսկ Արթուր Վաղարշյանի հետ՝ ոչ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ