13 08 2020

Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի պաշտոնից

Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին քաղաքապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ Հայկ Մարությանը մինչև օգոստոսի 25-ը մեկնել է արձակուրդ։ Մինչդեռ Արթուր Մեսչյանին աշխատանքից ազատելու որոշումը ստորագրվել է օգոստոսի 12-ին։ Փաստորեն, քաղաքապետը արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում է ազատել ճարտարապետին աշխատանքից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ