Tert.am-ը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ անել ու իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի:
Ավելի վաղ, Tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:
Սակայն իրեն մտերիմներով շրջապատելը Քյարամյանը դեռ չի ավարտել:
Tert.am-ի աղբյուրները հայտնում են, որ իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել:
Հայկ Երեմյանը մինչ այդ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազն էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը