Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրել է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Կերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հանրապետության նախագահը ստորագրել է նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց տրամադրել չվճարվող արձակուրդ իրենց ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար, որը չի կարող գերազանցել տարեկան չորս օրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը