Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սամվել Սերգեյի Շահրամանյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատելով նրան Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
Արայիկ Հարությունյանի Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց, որ Սամվել Շահրամանյանին նաեւ շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
«Այս կարեւոր նախարարության հետ կապված մեծ ակնկալիքներ ունենք: Իհարկե, մեծ մասամբ ողջունվել է նախարարության վերանվանումը, սակայն այն միանշանակ չի ընդունվել: Սա նոր նախարարություն է ստեղծվում, ոչ թե վերանվանվում է: Կաշխատենք եւ կհամոզվեք, որ սա մեր կարեւոր եւ անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը