09 04 2020

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմինե Պետրոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

1. Արմինե Սամվելի Պետրոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-31.1-Ղ3-1)։

2. Արմինե Սամվելի Պետրոսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության պետի պաշտոնակատար Աշխեն Բեգլարյանին:

3. Արմինե Պետրոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ