Վարչապետ Նիկոլ Փաշինյաննը փետրվարի 21–ին ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: նշվում է․
«Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Հինգշաբթի գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը