19 02 2020

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին գործուղում է Բելառուս

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին գործուղում է Բելառուս

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը մարտի 11-13-ին գործուղվում է Բելառուս, որտեղ կմասնակցի Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին 2020 թվականի մարտի 11-13-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Բրեստ) Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով:

2. Շուշանիկ Ներսիսյանի` Բելառուսի Հանրապետություն (Բրեստ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ