20 12 2019

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ,  մաղթել նրանց  քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ:Երկրի ղեկավարը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ