Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ է կանչվել արձակուրդից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»,-ասված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ, Տիգրան Ավինյանին արձակուրդ է տրամադրվել դեկտեմբերի 23-ին:
Տիգրան Ավինյանին արձակուրդ էր տրամադրվել դեկտեմբերի 16-20-ը ներառյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը