26 11 2019

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել դատախազության մի խումբ ծառայողների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել դատախազության մի խումբ ծառայողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Դատախազության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին, պետական բարձր պարգեւներ հանձնել եւ կոչումներ շնորհել մի խումբ ծառայողների:

Իր խոսքում Նախագահը նշել է, որ դատախազության ոլորտը, այն գործառույթները, որոնք իրականացնում է կառույցը, անձնակազմի մասնագիտական պատրաստվածության եւ վերապատրաստման, ծառայության համար համապատասխան պայմանների ապահովումը միշտ եղել են եւ կլինեն մեր պետականաշինության կարեւոր ուղղություններից:

«Վստահ եմ, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետորեն լուծելու համար, եւ դուք այսուհետ եւս մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կշարունակեք ձեր ծառայությունը՝ ի նպաստ մեր հայրենիքի ու ժողովրդի բարօրության»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ