03 10 2019

Նախագահը տիկնոջ հետ պաշտոնական այցով Սերբիայում է

Նախագահը տիկնոջ հետ պաշտոնական այցով Սերբիայում է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ  հոկտեմբերի 3-ին, պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն:

Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։

Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ