Երևանի քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյաներից Հենրիկ Նավասարդյանը ազատվել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնից:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել է, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:
Հենրիկ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանում աշխատել է 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը